Հարգելի հաճախորդներ (սպառողներ),
Օգտվելով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծառայություններից և գնումներ կատարելով մեր օնլայն խանութի fanshop.ffa.am կայքից, Դուք ընդունում եք օգտագործման և սպասարկման սույն պայմանները: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծառայություններից օգտվելու դեպքում, Ձեր հանդեպ կիրառվելու են նաև Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծառայությունների հանդեպ կիրառվող ուղեցույցները, պայմանները և համաձայնությունները:
Սույնով տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի օնլայն խանութ մուտք գործելու պահին Ձեզանից որոշակի անձնական տեղեկատվություն է պահանջվելու:
Ձեր անձնական տեղեկատվության հավաքագրումն ու գործածումն իրականացվում է օրինական հիմունքներով, քանի որ գործընթացի օրինականությունն ապահովելու համար կազմվել է հատուկ «Գաղտնիության քաղաքականություն»:
Թափանցիկ համագործակցություն ապահովելուց բացի, «Գաղտնիության քաղաքականությունը» նաև կոչված է կարգավորելու ցանկացած ապագա անհամաձայնությունները, որոնք կարող են ծագել երկու կողմերի միջև:
Սույնով Դուք համաձայնում եք էլեկտրոնային հաղորդագրություններ ստանալ մեզանից, այդ թվում` էլեկտրոնային նամակներ, տեքստեր, բջջային հեռախոսակապի միջոցով ուղարկվող ծանուցումներ կամ սույն կայքում և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի այլ ծառայությունների միջոցով հրապարակվող ծանուցումներ ու հաղորդագրություններ, որոնք կարող եք պահպանել Ձեր գրառումների համար: Դուք համաձայնում եք, որ մեր կողմից էլեկտրոնային եղանակով Ձեզ տրամադրվող բոլոր պայմանագրերը, ծանուցագրերը, տվյալները և այլ հաղորդագրությունները բավարարում են ցանկացած իրավական պահանջների, ինչպես նաև դրանք նույն իրավական ուժը ունեն եթե լինեին գրավոր տեսքով:
Դուք չպետք է չարաշահեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծառայությունները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծառայություններից կարող եք օգտվել միայն օրենքով սահմանված կարգով: Ձեր հաշվից և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծառայություններից օգտվելու հնարավորությունը կարող է դադարեցվել կամ մերժվել, եթե չպահպանեք սույն փաստաթղթով սահմանված օգտագործման և սպասարկման պայմանները:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծրագրային ապահովումը կարող եք օգտագործել բացառապես Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծառայություններից օգտվելու նպատակով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սահմանված կարգով, սույն օգտագործման և սպասարկման պայմաններին համապատասխան: Չի թույլատրվում միավորել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծրագրային ապահովման որևէ մասն այլ ծրագրերի հետ կամ կիրառել այն այլ ծրագրերի հետ համատեղ կամ այլ կերպ պատճենել (բացառությամբ սույն բաժնով սահմանված իրավունքների կիրառման), փոփոխել, տարածել, ստեղծել ածանցյալ ստեղծագործություններ, իրավունքներ վերագրել կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն արտոնագրել (տրամադրել արտոնագրեր) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ծրագրային ապահովումը: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ցանկացած ծառայությունում կիրառվող բոլոր ծրագրերը հանդիսանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կամ վերջինիս ծրագրային ապահովման մատակարարների սեփականությունը և պաշտպանված են Հայաստանի Հանրապետության և միջազգային օրենքներով` կապված հեղինակային իրավունքների պաշտպանության հետ:
Նշենք նաև, որ սկզբնական շրջանում մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը կնպաստի Ձեր գնման հայտի արդյունավետ կատարմանը: Նման տեղեկատվություն է հանդիսանում, օրինակ, էլ. փոստի հասցեն և/կամ գնումներ կատարելու համար օգտագործվող վարկային քարտի համարը:
ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳԻՆ
Գինը, որը տեսնում եք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի fanshop.ffa.am օնլայն խանութի կայքում, ապրանքի համար առաջարկվող մանրածախ գինն է: Մենք պարբերաբար ստուգում ենք ապրանքների գները, սակայն որոշ ապրանքների համար կարող է ցուցադրվել «միջինացված գինը», որը որոշվում է, օգտագործելով այդ ապրանքի` մեր կայքում վերջերս իրականացված վաճառքի գները: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից վաճառվող ապրանքների դեպքում, մենք կարող ենք հաստատել ապրանքի գինը միայն Ձեր կողմից այն պատվիրելուց հետո: Թեև մենք փորձում ենք հնարավորինս բացառել նման դեպքերը, մեր կատալոգում ներկայացված որոշակի փոքր քանակությամբ ապրանքների գները կարող են սխալ նշված լինել: Եթե Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից վաճառվող ապրանքի ճշգրիտ գինն ավելի բարձր է, քան կայքում նշվածը, ապա մենք, մեր հայեցողությամբ, կամ նախքան ապրանքի առաքումը կապ կհաստատենք Ձեզ հետ` հրահանգներ ստանալու համար, կամ կչեղարկենք ձեր պատվերը և կտեղեկացնենք ձեզ այդ մասին: Այլ վաճառողներ, սխալ նշված գնի դեպքում, կարող են հետևել այլ քաղաքականության: Մեր օնլայն խանութի կայքում վաճառվող ապրանքների մանրածախ գները նշվում են առանց առաքման արժեքի: Առաքման արժեքը հաշվարկվում է առանձին, կախված առաքման վայրից և Հայաստանից Հանրապետությունից հեռավորությունից: Ապրանքների մաքսազերծման կամ այլ լրացուցիչ ծախսերը, որոնք կարող են առաջանալ Հաճախորդների (Սպառողների) տարածքում, կրում են Հաճախորդները (Սպառողները):
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
այաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ձգտում է հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնել: Այնուամենայնիվ, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան չի երաշխավորում, որ ապրանքների նկարագրությունը կամ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից առաջարկվող ծառայություններին վերաբերող այլ նյութերի բովանդակությունը ճշգրիտ է, ամբողջական, հուսալի, արդիական կամ անսխալ: Եթե Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից առաջարկված ապրանքը չի համապատասխանում նկարագրին, ապա կարող եք պարզապես վերադարձնել այն չօգտագործված վիճակում: