Ոգեշնչված հայկական զարդագրությունից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron-ը ներկայացնում են Հայաստանի ազգային հավաքականի 2026/27 մրցաշրջանի տնային և արտագնա մարզաշապիկները։

Նոր մարզաշապիկների դիզայնի հիմքում հայկական զարդագրությունն է։ Դարերի ընթացքում ձևավորված պատկերներն ու նախշերը նոր շունչ են ստացել՝ դառնալով ազգային հավաքականի նոր կերպարի մի մասը։

Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշեր են՝ ոգեշնչված հայկական ձեռագրերին բնորոշ պատկերային լուծումներից։ Նախշերը տարածվում են մարզաշապիկի ամբողջ մակերեսով՝ համադրելով ավանդական մոտիվներն ու ժամանակակից սպորտային դիզայնը։ Արտագնա մարզաշապիկի դիզայնի հիմքում ձեռագիր մատյանների էջերը եզերող զարդանախշերն են։ Նոր մարզահագուստի հավաքածուն ամբողջացնում են մարզաշապիկներին համապատասխան շորտերն ու գուլպաները՝ պահպանելով դրանց գունային և գրաֆիկական լուծումները։

Մարզաշապիկներն ունեն Slim ձևվածք և պատրաստված են Macron-ի Eco Fabric շարքի նյութերից։ Հիմնական գործվածքը Eco Softlock-ն է, իսկ մեջքի հատվածում օգտագործվել է Eco Micromesh՝ օդի շրջանառությունն ու շնչառությունն ապահովելու համար։ Թեթևության, հարմարավետության և դիմացկունության համադրությունն ապահովող դետալները լրացված են Eco Softlock և Eco Mesh նյութերից պատրաստված ներդիրներով և եզրաշերտերով։

Մատենադարանի գիտաշխատողը՝ հայկական զարդագրության և ձեռագրերում օգտագործված նախշերի մասին

Menu