Վերադարձ և փոխհատուցում

Շնորհակալություն fanshop.ffa.am կայքում գնումներ կատարելու համար:

Եթե լիովին բավարարված չեք Ձեր կատարած գնումներից, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ:

Առաքում

Եթե ապրանքի վերադարձը Ձեր կողմից անհիմն է (ապրանքը ստացել եք չվնասված և առանց թերությունների), ապա այն վերադարձնելու հետ կապված առաքման ծախսերը պետք է վճարեք Ձեր միջոցների հաշվին: Այդ ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:

Խոտանված ապրանք ստանալու դեպքում, ապրանքի վերադարձման կամ փոխանակման պայմանները, ինչպես նաև բողոքների դիտարկումը կիրականացվեն բանակցությունների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Եթե առաքված ապրանքը Ձեր պատվերին չի համապատասխանում, ապա այն վերադարձնելու հետ կապված առաքման ծախսերը մենք ենք կրելու:
Նորմալ վիճակում գտնվող ապրանքի վերադարձի դեպքում, երբ ստանաք փոխհատուցումը, վերադարձված ապրանքի առաքման արժեքը կպահվի փոխհատուցված գումարից:

Վերադարձ

Գնված ապրանքը կարող եք վերադարձնել այն ստանալու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում: Ապրանքը վերադարձի կամ փոխանակման ենթակա չէ, եթե այն վնասվել է Ձեր կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: Վերադարձի կամ փոխանակման իրավունք ունենալու համար Ձեր ապրանքը պետք է լինի չօգտագործված և նույն վիճակում, որով այն ստացել եք (նույն քանակությամբ և որակով), սկզբնական փաթեթավորմամբ, ամբողջական, չվնասված դրոշմներով և պիտակներով, բոլոր ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, առանց վնասվածքի: Մենք կհատուցենք Ձեր վճարած գումարն ապրանքը Ձեր կողմից վերադարձնելուց հետո 30 օրվա ընթացքում: Առաքված ապրանքից հրաժարվելու իրավունքից օգտվելու համար, կարող եք, Ձեր ընտրությամբ. (1) ուղարկել լրացված վերադարձի ձևը, առաքված ապրանքի հետ միասին, (2) լրացնել և ներկայացնել մեր կայքում տեղադրված վերադարձի ձևը, (3) հստակորեն տեղեկացնել Ձեզ հարմար ցանկացած այլ եղանակով (օրինակ, նամակով, փոստով, ֆաքսով, էլ. փոստով և այլ միջոցներով): Դուք վերադարձի կամ փոխանակման իրավունք կունենաք, և 15 օրացուցային օր տևողությամբ ժամկետը կհամարվի պահպանված, եթե ապրանքը ստանալու օրվանից սկսած 15 օրացուցային օրվա ընթացքում հանձնեք այն փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայություններ տրամադրող կազմակերպությանը: Մեզ տեղեկացնելիս պետք է նշեք անունը և նամակագրության հասցեն, իսկ առկայության դեպքում, նաև հեռախոսի համարը և էլ. փոստի հասցեն: Պետք է մեզ տրամադրեք/ուղարկեք նաև ապրանքի ստացականի, գնման փաստը հաստատող փաստաթղթի կամ հաշիվ-ապրանքագրի բնօրինակը կամ պատճենը: Վաճառքի վերջնական գինը վերադարձվում է Ձեր կողմից նշված բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում ինտերնետային կայքի միջոցով Ձեր կողմից տրամադրված անվավեր կամ սխալ լրացված անձնական տվյալների, հասցեի, բանկային հաշվի համարի և/կամ այլ տեղեկատվության համար:

Փոխհատուցում

Մենք կարող ենք վերադարձնել գումարը, կամ Ձեր ցանկությամբ փոխանակել Ձեր գնած ապրանքը մեկ այլ ապրանքի հետ: Ձեր վերադարձրած ապրանքը ստանալուն պես, մենք այն կստուգենք և անմիջապես կտեղեկացնենք Ձեզ ապրանքը ստանալու մասին: Ապրանքը ստուգելուց հետո, կտեղեկացնենք Ձեզ գումարի փոխհատուցման ընթացքի մասին: Եթե Ձեր հայտը հաստատվի, ապա գումարը կվերադարձնենք Ձեր բանկային քարտին (կամ այն եղանակով, որով վճարել էիք ապրանքը գնելիս): Փոխհատուցումը կստանաք մի քանի օրվա ընթացքում՝ կախված Ձեր քարտը թողարկողի կողմից կիրառվող կանոններից: 

 

Հետադարձ կապ

Եթե ունեք հարցեր` կապված ապրանքը վերադարձնելու հետ, ապա կարող եք դիմել մեզ հետևյալ եղանակներով՝
Էլ. փոստի հասցե՝ [email protected]
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/
Հեռ. 010 30 50 50

Menu